English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Пн, 20.5.2024, 8:57:16 PM
Главная » 2012 » Апрель » 3 » ԱրմՌոբոտիքսը հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանցիներին
9:09:50 PM
ԱրմՌոբոտիքսը հետաքրքրում է ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանցիներին
 Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից: Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 100-300գ  բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել և զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում:

Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետևող ռոբոտ», «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձևավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ:

Просмотров: 372 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]