English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Вс, 28.4.2024, 5:46:24 PM
Главная » 2012 » Январь » 4 » Ինչպես շահել մարդկանց սրտերը
3:26:27 PM
Ինչպես շահել մարդկանց սրտերը
Մարդկանց սրտերը շահելու տարբեր եղանակներ կան, բայց կա մեկը, որն ամենաարագն է: ԺՊԻՏ: Նույնիսկ դժվարանում եմ խոսքերով նկարագրել, թե ինչ կարևոր ազդեցություն կարող է ունենալ ժպիտը մարդու կյանքում: Այն մարդիկ, որոնք բացահայտել են իրենց համար ժպիտի ուժը, ավելի հեշտ են շփվում և մտերմանում մարդկանց հետ, ավելի հեշտ են սրտեր գրավում, ավելի հեշտ են գործարքներ կնքում, ավելի հեշտ են ապրում: Ժպտացեք հնարավորինս շատ` տանը, փողոցում, խանութում, տրանսպորտում, աշխատանքի վայրում, գործնական հանդիպումների ժամանակ: Մարդիկ սիրում են, երբ իրենց ժպտում են: Դուք նույնպես սիրում եք, երբ Ձեզ ժպտում են: Եվ զարմանալու ոչինչ չկա, չէ՞ որ ժպիտը դրական մեծ էներգիա է իրենից ներկայացնում, ժպիտը նշան է դիմացինին, որ Ձեզ հաճելի է նրա հետ շփվել:   Ծանոթներիցս մեկը հազվադեպ է ժպտում` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Իրականում, նա դրական և բարի անձնավորություն է, ուղղակի ժպտալը նրա բնավորության հիմնական գծերից չէ: Երբ նա ծանոթանում է նոր մարդկանց հետ, այդ պահին նրա դեմքը ոչինչ չի ասում` նա անտարբեր է, երբեմն նույնիսկ խոժոռ: Ես համոզված եմ, որ ներսում նա այդպիսին չէ, որ նա ուրախ է ծանոթության համար և դիմացինը նրան հետաքրքիր է, բայց դա գիտեմ միայն ես: Իսկ ի՞նչ կանցնի զրուցակցի մտքով, երբ նա տեսնի ծանոթիս անտարբեր դեմքը: Իհարկե, նա միանգամից կմտածի, որ ինքը դիմացինի մոտ հետաքրքրություն չի առաջացնում, իսկ դա համաձայնվեք` ոչ մեկին էլ հաճելի չէ: Արդյունքում, ծանոթս շատ դժվար է մարդկանց հետ շփվում և նրա մտերմիկ շրջապատը շատ փոքր է: Իսկ ամենի պատճառն այն է, որ նա քիչ է ժպտում: Այնպես որ, հաճախ ժպտացեք` հատկապես նոր ծանոթությունների ժամանակ: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են և նրանց հետ ավելի հեշտ է շփվել: Եվ միշտ հիշեք, երբեմն ընդամենը մեկ ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերով և տրամաբանությամբ:
Просмотров: 867 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Теги: news | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]