English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Пн, 20.5.2024, 9:13:26 PM
Главная » 2012 » Апрель » 4 » «Բարսելոնան» ՉԼ կիսաեզրափակչում է
4:43:28 PM
«Բարսելոնան» ՉԼ կիսաեզրափակչում է
«Բարսելոնան» ՉԼ կիսաեզրափակչում է  Քիչ առաջ ավարտվեց «Չեմպիոնների լիգայի» «Բարսելոնա»-«Միլան» պատասխան հանդիպումը, որում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը: 
Հանդիպումը թեթև սկսվեց, սակայն ծանրություն ստացավ արդեն առաջին խաղակեսի 15-րդ րոպեից: 11 Մետրանոց հարվածը չկոտրեց «Միլանին» և հենց պատասխան գնդակից հետո ավելի մեծացրեց իր շանսերը դեպի «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակիչ փուլ: 

Խաղակեսից 5 րոպե առաջ կասկածելի 11 մետրանոց հարվածից հետո հաշիվը դարձվեց 2-1, իսկ Մեսսին հեղինակեց իր 14-րդ գնդակը «ՉԼ»-ում:

Երկրորդ խաղակեսը սկսվեց նորից լարված պայքարում: Անդրես Ինիեստայի շնորհիվ 53-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-1, հօգուտ «Բարսելոնայի»: Գվարդիոլան չէր հանգստանում նույնիսկ 3-րդ գնդակը խփվելուց հետո: 

Երրորդ գնդակից հետո խաղը ինչ-որ տեղ թուլացրեց իր տեմպը: Երկրպագուների ձայները ընդհանրապես չէին լսվում, սակայն խաղից առաջ խոստացվել էր, որ նրանց ձայները կլսվեն նույնիսկ Իսպանիայից դուրս: 


Ինչևէ, «Բարսան» փայլուն հաղթանակ տոնեց և հայտնվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
Просмотров: 361 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]