English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Пн, 13.5.2024, 1:25:24 PM
Главная » 2012 » Апрель » 26 » <<ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ>> ԱՌԵՂԾՎԱԾԸ |
10:21:20 PM
<<ԲԵՐՄՈՒՆԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ>> ԱՌԵՂԾՎԱԾԸ |

Բերմունդյան եռանկյունին Հյուսիսային Ամերիկայից 900 կմ դեպի արևելք ատլանտյան ովկիանոսում գտնվող բերմունդյան կղզիները և Ֆլորիդա թերակղզին և Պուերտո Րիկո կղզին միմիանց միացնող երևակայական  գծերով կազմված եռանկյունն է: Բերմունդյան եռանկյունին մարդկության ուշադրությունը գրավել է, քանի որ վաղուց ի վեր այնտեղ տեղի են ունեցել խորհրդավոր աղետներ հաճախ այդ տարացքից անհետանում են նավեր, օդանավեր առանց որևե աղետի ազդանշան տալու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքված նավեր, որտեղ եղել են կենդանի շներ, կատուներ, բայց անհետացած մարդկանց չեն հայտնաբերվել: Նման աղետալի դեպքերի պատճառով Բերմունդյան եռանկյունին ասում են նաև դժողքի օղակ, վհուկների ծով : Բերմուդյան եռանկյունում խորտակվող  նավերի վերաբերյալ տարբեր վարկածներ  կան, որ այդ շրջանում գոյություն ունեն երկնային անցքեր և աղետյալները այնտեղ ընկնելով հայտնվում այսպես կոչված չորրորդ չափողականության օղակում:Վարկածներ կան, որ Բերմունդյան եռանկյունու շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ իրենց տեզերանավերը կողմնորոշելու համար և նրանց զանազան գործողությունների հետևանով տեղի են ունենում զանազան անհետացումներ: Ըստ այդ վարկածի, եռանկունու այդ հատվածում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած, իր հետ տանելով նավերը, իսկ ըստ գիտնականների նավերի անհետացման պատճառը օվկիանոսի ալիքներն են, որոնք մինչև 30 մ բարձրություն ունեն ու նաև վարկած կա, որ ովկիանոսի  այդ հատվածում կարող է առաջանալ տագնապության զգացողություն առաջացնող ձայներ, որից խուճապահար անձնակազմը նետվում է ջուրը, սակայն մինչ օրս խորհրդավոր է մնում Բերմունդյան եռանկյունին: 

Աշխարհում քիչ թվով մարդիկ կան, որ լսած չլինեն <<Բերմունդյան եռանկյունու>> խորհրդավոր ու արտասովոր պատմությունների մասին: 
<<Բերմուդյան եռանկյունու>> կազմի մեջ են մտնում բերմուդյան կղզիները,Պուերտո Ռիկոյի և Ֆլորիդայի արևմտյան մասը:
Բերմուդյան եռանկյունի անվանումը սիմվոլիկ է, իրականում աշխարհագրական տեսանկյունից այն այդքան էլ եռանկյունաձև չէ: 
Այդ տարածքում տեղի են ունենում ինքնաթիռների, նավերի խորհրդավոր անհետացումներ: 
Առեղծվածային անհետացումները բացատրելու համար գիտնականները առաջարկում են մի քանի վարկածներ` սկսած եղանակային անոմալ դրսևորումից մինչև այլմորոկայինների հափշտակումներ: 
Թերահավատները կարծում են, որ բերմունդյան եռանկյունում տեղի ունեցող կործանումները լինում են ոչ ավելի հաճախ, քան օվկիանոսի մնացած տարածքներում, և դրանք բացատրվում են բնական ճանապարհով: 

Առաջին անգամ (1950 թ.) խորհրդավոր անհետացումների մասին նշել է «Associated Press»-ի խմբագիր Ջոնսը և այդ տարածքը անվանել <<Սատանայի ծով>> 
<<Բերմունդյան եռանկյունի>> անվանման հեղինակը համարվում է Վինսենթ Գադիսը, ով 1964 թվականին հրատարակեց <<Բերմունդյան մահացու եռանկյունի հոդվածը>>: 
Սկսած 1960 թվականից սկսեցին բերմունդյան եռանկյունու առեղծվածի մասին բազմաթիվ հոդվածներ հրատարակվել: 
Բերմունդյան եռանկյունու տարածքը դեռ միջնադարից համարվում էր վտանգավոր: Եռանկյունում խորտակվել է մոտ 1200 իսպանական նավ :

Բերմունդյան եռանկյունու գաղտնիքը

Որոշ գիտնականներ Բերմունդյան եռանկյունու առեղծվածը գիտականորեն բացատրվում են հետևյալ կերպ. օվկիանոսի հատակը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է ցնցումների, որի պատճառով այնտեղից օվկիանոսի մակերևույթ է բարձրանում մեթան: Մեթանը բարձրանալով ջրի մակերևույթ` փոխում է նրա խտությունը, որի պատճառով էլ տեղի է ունենում նավերի հանկարծակի խորտակումներ: Նույն մեթանը կարող է ջրից բարձրանալ օդ և փոխել օդի խտությունը: Դրա հետևանքով ինքնաթիռները կորցնում են հավասարակշռությունը և անցնում օվկիանոսի հատակը:

Մյուս վարկածի համաձայն այդ տարածքում  որոշ բնական երևությների հետևանքով առաջանում են ինֆրաձայներ, որոնք ինքնաթիռի կամ նավի անձնակազմի մոտ առաջացնում են տագնապի զգացողություն:

Շրջանառվում է նաև այն թափառող ալիքների վարկածը, որոնց բարձրությունը հասնում է 30 մետրի և կարող են հեշտությամբ խորտակել ինչպես նավեր, այնպես էլ օդանավեր:

<<Բերմունդյան եռանկյունու>> առեղծվածն իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում այնքան ամուր է նստել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք և շատ ավելի հիմնավոր պատասխան է պահանջում նրա խորհրդրդավորությունը ցրելու համար: Իհարկե, եթե, դա իսկապես պատրանք է...

Համապատասխան բազմաթիվ հետազոտությունների շատ ուսումնասիրողներ հանգել են այն եզրակացության, որ Բերմուդյան եռանկյունու ջրային աշխարհագրությունը  երբեվէ հետազոտված ամենադժվարին , ամենավտանգավոր եվ յուրօրինակն է:Ջրի հատակում առկա են միքանի բարձր սարեր, կա շատ անկանոն ջրային հոսք,աբիսալ հարթություններ,խորը ջրանցքներ, թեք եվ միջին հարթություններ:Ատլանտյան օվկիանոսի այս տարածքը համարվում է ամենախորը եվ ամենավտանգավորը.ջրի հատակին առկա են նաեվ հոսող նստվածքային գոտիներ, որոնք տեղ տեղ հասնում եմ մինջեվ 2 կմ.Ջրի ջերմաստիճանը Բերմուդյան եռանկյունու տրոպիկական մասում տատանվում է 22-35 աստիճան.Սակայն Բերմուդյան եռանկյունու առեղծվածի հիմնական հանգույցը կայանում է Գոլֆսթրիմի ջրային հոսանքները եվ ջրային ցերկուլյացիաները: Նման ցերկուլյացին շարժ առկա է նաեվ մտնոլորտային հատվածում:Հաստատված է , որ այստեղ 5-6 օրը մեկ փոթորիկներ են տեղի ունենում , քանի որ Բերմուդյան եռանկյունին գտնվում է տրոպիկական ցլիկլոնների ազդեցության տակ:Այս հատվածում հաճախակի են նաեվ հզոր եվ կործանարար ,զիգզագային ընթացք ունեցող տորնադոները:





Просмотров: 1629 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]