English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Пн, 20.5.2024, 11:19:16 PM
Главная » 2012 » Январь » 24 » Ծխելը ՍՊԱՆՈՒՄ Է
7:43:38 PM
Ծխելը ՍՊԱՆՈՒՄ Է
Ձեզ դուր է գալիս?



ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ


ԽՆԱՅԵՔ ՁԵՐ և ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԿJԱՆՔԸ


Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր տասներորդ

 մարդու մահվան



Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ



Հայաստանում ծխում են տղամարդկանց 59.6, և 

կանանց` մոտավորապես 2.1 տոկոսը



ՄԻ ԿՐՃԱՏԵՔ ՁԵՐ ԿՅՆՔԸ



Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու առողջության, կյանքի տևողության, ակտիվ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի երկարությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց ազդեցությունն այդ ցուցանիշների վրա ներկայացվում է ըստ հետևյալ տոկոսային խմբերի.
մարդու ապրելակերպը պայմանավորող գործոնների ազդեցությունն ամենամեծն է՝ 49-53%: Այդ գործոններից ամենավտանգավորներն են ծխելը, ոչ ռացիոնալ սնունդը, ավելորդ քաշը, ճարպակալումը, ալկոհոլի չարաշահումը և ցածր ֆիզիկական ակտիվությունը,
գենետիկական և կենսաբանական գործոններ՝ 18-20% ազդեցություն,
շրջակա միջավայրի գործոններ և բնակլիմայական պայմաններ՝ 17-20%,
առողջապահական գործոններ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների անարդյունավետություն և բժշկական օգնության ցածր որակ՝ 8-10%:


Ինչպես նկատում ենք, ազդեցության գերակշիռ մասը բաժին է ընկնում մարդու ապրելակերպը բնորոշող գործոններին: Այս խմբի վտանգ ներկայացնող գործոնների զուգակցումը դառնում է մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ, կրճատում է կյանքի տևողությունը և այլն: Հետևաբար, գործոնների այս խումբը պետք է դառնա ուշադրության առարկա ոչ միայն առողջապահության և, մասնավորապես, առողջության առաջնային պահպանման համակարգերի համար, այլ, ինչու՞ չէ, նաև ԶԼՄ-ների, պետական ու հասարակական կառույցների համար:


Ներկայացվող խմբում առավել վտանգ ներկայացնող գործոններից է ծխելը: Մեր հասարակությունը լավ չի պատկերացնում ծխելու վտանգն ու վնասակարությունը: Ծխողները լուրջ չեն վերաբերվում ծխելու հետ կապված թե՛ սոցիալական և թե՛ առողջապահական խնդիրներին ու դրանց հետևանքներին:


Այսօր մեր հասարակության մեջ զգացվում է լիարժեք և փաստարկված տեղեկատվության պակաս: Հայաստանյան մամուլում հազվագյուտ են հանդիպում հրապարակումներ, որտեղ վեր են հանվում ծխելու վնասակարությունն ու այն ողջ չարիքը, որն ստեղծում է ծխողն ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար: Մինչդեռ վտանգը չի սպասում, այն հաստատուն քայլերով տարածվում է հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում և ձևավորում «մտահոգիչ» վիճակագրություն: Անդրադառնանք մի քանի թվերի:
_______________________________________________
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով.
.
երկրագնդի վրա ծխողների թիվը հասնում է շուրջ 1,1 միլիարդի,
ծխախոտ օգտագործելը կարող է հանդիսանալ շուրջ 500 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ, որոնց կեսից ավելին կկազմեն երեխաները և դեռահասները,
ծխելու հետևանքով յուրաքանչյուր 10 վայրկյանում մահանում է ևս մեկ մարդ: Ծխախոտն արդեն սպանում է ամեն տասներորդին աշխարհում,
2030թ-ին վեց մարդուց մեկը կդառնա ծխելու զոհը և ծխախոտը կլինի մահացության ամենատարածված պատճառը` խլելով տարեկան շուրջ 10 միլիոն կյանք,
չծխողների համեմատ ծխողները`
— 13 անգամ ավելի են հիվանդանում սրտի իշեմիք հիվանդությունով,
— 12 անգամ` սրտամկանի ինֆարկտով,
— 10 անգամ` ստամոքսի խոցով,
թոքերի քաղցկեղով հիվանդների 96-98% կազմում են ծխողները,
ծխողների 80%-ն ապրում են եկամտի ցածր կամ միջին մակարդակ ունեցող երկրներում, որտեղ առավել խոցելի խմբերն են երեխաներն ու երիտասարդները:
Ըստ նույն տվյալների զարգացած երկրներում արդյունավետ հակածխախոտային քարոզարշավի արդյունքում զգալիորեն նվազել է ծխախոտային արդյունաբերության շահութաբերությունը, մինչդեռ զարգացող երկրներում այն աճում է: Այս երևույթը, թերևս, պայմանավորված է ծխախոտային արդյունաբերության կողմից աշխատատեղերի ապահովման, զբաղվածության, սոցիալական խնդիրների մեղման ուղղությամբ իրականացվող քայլերով:
.
Հաշվի առնելով, որ Հայաստանը տակավին զարգացած երկիր չէ, իսկ ըստ փորձագիտական գնահատումների՝ 1996 թվականի համեմատ ծխախոտի սպառումը մեր երկրում բազմապատկվել է, հետևաբար դժվար չէ եզրակացնել, թե ինչպիսի կորուստներ է կրում մեր հասարակությունն այսօր թե՛ աշխատանքային ռեսուրսի նվազման, թե՛ տնտեսական լրացուցիչ ծախքերի աճի, թե՛ տնտեսության զարգացման տեմպերի անկման առումով: Պարզաբանելու համար բերենք մեկ օրինակ: Ծխելու հետևանքով առողջության վատթարացումը բերում է.
աշխատունակության և աշխատանքի արտադրողականության նվազման,
ժամանակավոր անաշխատունակության թերթիկների վճարման հետ կապված կորուստների,
ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների բուժման հետ կապված ծախքերի և այլն:
.
ԱՀԿ տվյալների համաձայն՝ միայն վերոհիշյալ պատճառներով պայմանավորված կորուստներն աշխարհում հաշվվում են միլիարդավոր դոլարներով:
.
Վերջին տասնամյակում Հայաստանում ծխելու հետ կապված հիվանդությունների բացահայտման վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ չեն իրականացվել: Այնուամենայնիվ, բազմաթիվ երկրների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ թոքերի քաղցկեղով հիվանդների 96-98%-ը ծխող են: Ավելին, արդի բժշկագիտությունն ապացուցել է, որ ծխելն այդ հիվանդության ամենամեծ վտանգի գործոնն է: Նշենք նաև, որ համաձայն Հայաստանի պաշտոնական վիճակագրության տվյալների` վերջին հինգ տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդացողների թիվը մեր երկրում տարեցտարի անշեղորեն աճում է: Միևնույն ժամանակ դիտարկվում է սիրտ-անոթային համակարգի ախտահարմամբ հիվանդացությունների աճ, որոնց զարգացման վրա նույնպես ծխախոտն ունի էական ազդեցություն:
.
Շնչառական օրգաններին ոչ բնորոշ հիվանդությունների առաջացման և զարգացման վրա տարբեր ռիսկի գործոնների, այդ թվում՝ ծխելու ազդեցության բացահայտմանը նվիրված հետազոտություններ, Հայաստանում իրականացվել են 1986-1992 թվականներին Գյումրիում և Երևանում: Հետազոտություններն իրականացվել են մեծահասակների շրջանում (հետազոտվել են 20-65 տարեկան շուրջ 4700 քաղաքացիներ) և վերլուծվել է քրոնիկ բրոնխիտների (ՔԲ) և թոքերի օդափոխիչ գործառույթի խանգարումների հաճախականության կապը ծխելու երկարատևության և օգտագործված սիգարետների օրական քանակի հետ: Նկատվել է, որ վերոհիշյալ խանգարումների հաճախականությունը բազմապատիկ անգամ է աճում 11-15 տարի անընդմեջ օրական 15-20 հատ սիգարետ ծխողների մոտ: Պարզվել է նաև, որ բարձր տարիքային խմբերում ՔԲ-ով հիվանդների թվաքանակի աճը պայմանավորված է ծխելու երկարատևության հանգամանքով:
.
Հետազոտությունները պարզել են նաև, որ ռիսկի բոլոր մնացած գործոնների (այդ թվում՝ ժառանգականություն, օդի ախտոտվածություն, շնչառական օրգանների ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) գումարային ազդեցությունը ՔԲ-ի առաջացման հաճախականության վրա համեմատական է միայն ծխելու գործոնի ազդեցությանը:



ՄԻ ՍՊԱՆԵՔ ՁԵԶ

ՄԻ ՍՊԱՆԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՄԵՐԻՆ

ՄԻ ՍՊԱՆԵՔ ՄԵԶ

ՄԻ՛  ԾԽԵՔ:


Աղբյու՝movsal08s.comlu.com

Просмотров: 561 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Теги: no smoking | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]