English Russian French German Spain Italian Korean Arabic
Բարի գալուստ Jamanc.ucoz.ru.Տեղեկացրու ընկերներդ կայքի մասին Bookmark and Share
Галерея сайтов
Приветствую Вас Гость • Регистрация • Вход
Пн, 20.5.2024, 9:13:24 PM
Главная » 2012 » Январь » 30 » Megaupload-ի տվյալների բազան հնարավոր է՝ այս շաբաթ ջնջվի
10:02:39 PM
Megaupload-ի տվյալների բազան հնարավոր է՝ այս շաբաթ ջնջվի

Megaupload ֆայլային հոսթինգում տեղադրված բոլոր ֆայլերը վտանգի տակ են. անօրինական կամ օրինական բոլոր տվյալները կարող են ջնջվել փետրվարի 2-ին: Հաղորդում է Associated Press-ը:

Կայքի հոսթինգային սպասարկումն իրականացնում են Carpathia Hosting Inc. և Cogent Communications Group Inc ընկերությունները: Իսկ քանի որ Megaupload-ի գործունեությունը կասեցված է, այն չի կարողանում վճարել հոսթինգային ընկերություններին՝ կայքի տվյալների բազան պահպանելու համար:

Եթե բազան ջնջվի, ապա 50 մլն օգտագործող, որոնց մի մասն էլ օգտվել է ծառայությունից առանց հեղինակային իրավունքները խախտելու, անդարձ կկորցնի իր ֆայլերը:

Հիշեցնենք, որ Megaupload-ի հիմնադիր Քիմ Դոտքոմը և 6 այլ աշխատակիցներ մեղադրվում են ապօրինաբար (հեղինակային իրավունքների խախտում) $175 մլն վաստակելու և $500 մլն վնաս հասցնելու մեջ (հեղինակային իրավունքների): Եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի, ապա նրանք կարող են ազատազրկվել 20 տարով:

Просмотров: 493 | Добавил: ǺĐМΪŇ(ÉÐGÁ®)™ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
//*[@id="zatemnenieSaitaWebo4kaRu"]